Քանի որ ամբողջ աշխարհի բանկերում և վարկային կազմակերպություններում անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելիս գույքի ապահովագրությունը հանդիսանում է պարտադիր պայման, ցանկանում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը տեղեկատվություն, այն կազմակերպությունների մասին, որոնք տրամադրում են անշարժ գույքի ապահովագրության ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում։
Մեր կազմապերպությունը նաև խորհուդ է տալիս Ձեզ ապահովագրել այն անշարժ գույքը, որը պատրաստվում եք տալ վարձակալության։

ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ
Գույքի ապահովագրություն - (Անհատների համար)
Ձեր բնակարանը կամ առանձնատունը, անձնական ունեցվածքը և Ձեզ համար մեծ կարևորություն ունեցող այլ իրեր Ձեր նշանակալից ձեռքբերումներից են: Անկանխատեսելի իրադարձություններից Ձեր ունեցվածքի ապահովությունն երաշխավորելու համար «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ն առաջարկում է գույքի ապահովագրություն հետևյալ ռիսկերից.
- հրդեհ,երկրաշարժ, պայթյուն, կայծակ, փոթորիկ, քամի, ջրհեղեղ
- ջրատար խողովակների պայթյուն, ջրի արտահոսք հարևան տարածքներից, գողություն և երրորդ անձանց կողմից իրականացված ապօրինի այլ գործողություններ, վայր ընկնող ինքնաթիռներ, ցամաքային տրանսպորտի բախում
Ապահովագրական ծածկույթ կարելի է գնել նաեւ պաշարների ապահովագրման, մեքենասարքավորումների խափանման, ապակիների ջարդման եւ տվյալ բնագավառին հատուկ այլ ռիսկերից պաշտպանվելու համար: Բացի այդ, գործում է բիզնես գործունեության ընդհատումների ապահովագրություն, որով հատուցում է նախատեսվում ապահովագրական դեպքի տեղի ունենալու հետեւանքով բիզնեսի բնականոն ընթացքի խափանման արդյունքում շահույթի կորստի համար:
Առաջարկում ենք նաև բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում գրավադրված գույքի (անշարժ գույք, թանկարժեք իրեր, էլեկտրոնային սարքավորումներ, կահույք) ապահովագրություն:Ստանդարտ ռիսկերի վերաապահովագրությունը կազմակերպվում է բարձր վարկանիշ ունեցող եվրոպական վերաապահովագրական ընկերությունների կողմից՝ Ընկերության հաճախորդների պահանջներին համապատասխան:
ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ բաժնում առկա են գույքի ապահովագրության դրույթները եւ պայմանները (կանոնները), որոնք ներառում են ապահովագրավճարների վճարման կարգը, ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և կարգը, ապահովագրական հատուցումը մերժելու հիմքերը, վեճերի լուծման կարգը:
Սակագներ
Գույքի ապահովագրության դասի սակագների տատանման միջակայքն է՝ 0.040% - 1.500%
Օրինակ
Ձեր բնակարանը, որը գտնվում է բարվոք վիճակում և որի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն ՀՀ դրամ վերոնշյալ բոլոր ռիսկերից ապահովագրելու դեպքում տարեկան ապահովագրավճարը կկազմի 50, 000 ՀՀ դրամ կամ ամսեկան մոտ 4,170 ՀՀ դրամ:
Կամ, եթե Ձեր բնակարանում գտնվող ունեցվածքի (կահույք, տեխնիկա, անձնական իրեր) ընդհանուր շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն ՀՀ դրամ, ապա վերոհիշյալ բոլոր ռիսկերից ապահովագրելու դեպքում տարեկան ապահովագրավճարը կկազմի 30,000 ՀՀ դրամ կամ ամսեկան մոտ 2,500 ՀՀ դրամ:
Ինչո՞ւ ընտրել Կասկադ Ինշուրանսը
Ավելի քան 700 հաճախորդներին սպասարկելը մեզ համար նույնքան կարեւոր է, որքան Ձեր գույքի ապահովությունը Ձեզ համար: Մեր աշխատակիցների փորձը, Ընկերության կայուն ֆինանսական վիճակը, ինչպես նաեւ բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրողների առկայությունը հնարավորություն է տալիս գտնել Ձեզ անհրաժեշտ լուծումները:
Պայմանագրի կնքման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել «Կասկադ Ինշուրանս» Ապահովագրական ՓԲԸ հետեւյալ հեռախոսահամարներով՝ (374 10) 278 776, 265 528:

"ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ
Ընկերության մասին
"ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին "Էֆես" ԱՓԲԸ անվանմամբ: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա: Ավելի ուշ՝ 2001թ.-ին Ընկերությունը Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի հրամանի համաձայն իրավունք է ստացել իրականցնել նաև կյանքի ապահովագրություն, իսկ 2004թ.-ի դեկտեմբերի 28-ին ստացել է նաև կյանքի ապահովագրության լիցենզիա:
2003թ.-ի դեկտեմբերին Ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել Ռուսական "ԻՆԳՈՍՍՏՐԱԽ" ԱԲԲԸ կողմից, ապա 2004թ.-ի նոյեմբերի 9-ին դրան հետևել է Ընկերության անվանափոխումը "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ-ի:
Ներկայումս "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ-ն հանդիսանում է "INGO" (International Network of Guarantees and Obligations - Երաշխիքների և Պարտավորությունների Միջազգային Ցանց) խմբի լիարժեք անդամ, որտեղ ընդգրկված են այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են "ԻՆԳՈՍՍՏՐԱԽԸ" (Ռուսաստան), "ՍՈՖԱԳԸ" (Գերմանիա), "ԻՆԳՈ ՆՈՐԴԸ" (Ֆինլանդիա), "ԳԱՐԱՆՏԸ" (Ավստրիա), "ԻՆԳՈ ՈՒԿՐԱԻՆԱՆ" (Ուկրաինա) և այլն: Խմբի մեջ ներգրավված ընկերությունների ֆինանսական աուդիտն իրականացնում է "Ernst & Young Audit" ընկերությունը:
Խմբի ընդհանուր կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար:
2006թ.-ի արդյունքներով ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ 553 մլն. ՀՀ դրամ, գերազանցելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված մինիմալ շեմը ավելի քան 1.5 անգամ: Նույն 2006թ.-ի արդյունքներով ընկերության ընդհանուր ակտիվները գերազանցում էին 1.1 մլրդ. ՀՀ դրամը, ինչը գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը շուրջ 2 անգամ: Ապահովագրավճարների գծով նույնպես ընկերությունը անցած տարվա նկատմամբ գրանցել է 15% աճ: 2006թ.-ի արդյունքներով ընկերության ապահովագրավճարները կազմել են ավելի քան 677 մլն. ՀՀ դրամ:
"ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ-ը ստանձնած ռիսկերի վերաապահովագրության նպատակով համագործակցում է աշխարհի խոշարագույն վերաապահովագրական ընկերությունների հետ:
|