+374 77 885558    Բազայում առկա է 28490 առաջարկ  
AM  EN  RU   DE
Facebook page -Real Estate Armenia Yerev
an google plus page - Real Estate Armenia, Yerevan twitter twits  - Real Estate Armenia, Yere
van
youtube chanel - Real Estate Armenia, Yere
van Our Blog - Real Estate Armenia, Yerevan wordpress - articles, low, analytics, Real Estate Armenia
RUBUSDEUR
13.212 393.200 512.200
  Անշարժ գույքի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՌԻԵԼԹՈՐ 2011» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ Published on 30 January, 2012


Տեղի է ունեցել «Ռիելթոր 2011» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտարարվել են ՀՀ անշարժ գույքի շուկայի լավագույն գործակալությունների անունները: Մրցանակաբաշխությունը ներառել է 4 անվանակարգեր` ամենաակտիվ, ամենապրոֆեսիոնալ, ամենաճանաչված և ներդրում անշարժ գույքի շուկայի մեջ: Առաջադրված 32 գործակալություններից նշված 4 անվանակարգերում հաղթող են ճանաչվել հետևյալ ընկերությունները` Դ.Գ.Ա. Ռիելթի` ամենաակտիվ, Կենտրոն Ռիելթի`ամենապրոֆեսիոնալ, Լավ Առաջարկ Ռիելթի` ամենաճանաչված, ներդրում անշարժ գույքի շուկայի մեջ` ԷՍԿո-Կոնցեռն ընկերություն:
Նշենք, որ մրցանակաբաշխությունը կազմակերպել էր MyRealty.am կայքը, որը և հաղթող գործակալություններին շնորհել է վկայագրեր և մրցանակներ:
Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` 2011 թվականին ՀՀ անշարժ գույքի շուկայում կատարվել է մոտ 170 հազար գործարք, որոնց 28%-ը եղել են գույքի օտարման գործարքներ, 18%-ը ` գրավադրման: Նախորդ տարվա համեմատ գրանցվել է մոտ 6 % աճ:
MyRealty ծրագիրը հիմնադրվել է 2006թ. և նպատակ է հետապնդում Հայաստանում ստեղծել յուրահատուկ, կենտրոնացված B2B/B2C օնլայն շուկա: Ծրագիրը նպատակ ունի օնլայն անշարժ գույքի շուկայի միջոցով աջակցել անշարժ գույքի գործակալություններին ընդլայնել իրենց գործունեությունը` ստեղծելով հնարավորություններ մուտք գործել նոր շուկաներ, հանդիսանալ արդյունավետ հաղորդակից հաճախորդների և գործակալությունների միջև:

Source: b24

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

All Rights Reserved. Copyright © 2009-2012. MyRealty.am | "MY Corp" © LTD.