“ԷՍԿո-Կոնցեռն” ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997 թ-ին: Հիմնադրման առաջին իսկ օրերից Ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալել անշարժ գույքի շուկայում, որի ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր Ընկերության մասնակցությամբ: Զբաղեցնելով առաջատար դիրքերից մեկը անշարժ գույքի շուկայում մշտապես աշխատանքներ է կատարել և կատարում, ուղղված, ինչպես ծառայությունների շրջանակի ընդլայմանը, այնպես էլ Ընկերության ընդհանուր զարգացմանը: Ընկերության գործունեության զարգացման հիմնական ուղղություններից է հանդիսանում ներդրումային ծրագրերի մշակումը և իրականացումը:
Լինելով առաջատարներից մեկը Հայաստանի անշարժ գույքի շուկայում, Ընկերությունը իր ծառայություններն է առաջարկում հետևյալ ուղղություններով:
1. Անշարժ գույքի առք, վաճառք և վարձակալություն
2. Կապիտալ շինարարության և վերանորոգման աշխատանքների ամբողջական ցիկլի ապահովում, ինչպես նաև ինտերիերի և էքստերիերի դիզայնի մշակում:
3. Շենքերի ճարտարապետական նախագծում և ձևակերպում համապատասխան պետական մարմիններում:
4. Գործարքի ձևակերպման աջակցություն և իրավաբանական ուղեկցություն
5. Փոխհաշվարկներ իրականացնելիս համապատասխան մեխանիզմներ կիրառում, որը երաշխավորում է, ինչպես վճարումների, այնպես էլ ամբողջ գործարքի ապահովվածությունը:
6. Ինվեստիցիոն ծրագրերի մշակում և իրականացում:
Այստեղ անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ Ընկերությունը նոր տիպի ծառայություն է առաջարկում ֆինանսական կազմակերպություններին, որի շրջանակներում իր աջակցությունն է ցուցաբերում այդ կազմակերպություններին անվճարունակ վարկառուների գրավների իրացման խնդրում, որը իրականացվում է թե ուղղակի վաճառքներ և թե աճուրդային անցկացման միջոցով: