"ԳՐԻԳ" ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2007 թվականից և այս ժամանակահատվածում հասել է բարձր արդյունքների: Անշարժ գույքի շուկայում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր շնորհիվ տվյալների մեծ բազայի, մեր մասնագետների փորձի և գիտելիքների , և հաճախորդների շահերը առաջնայինը համարելու շնորհիվ: Անշարժ գույքի բազան, որը բաղկացած է մի քանի հարյուր օբյեկտներից հնարավորություն կտա Ձեզ կատարել ճիշտ և հարմար ընտրություն Ձեր իսկ շահերից ելնելով:
Մենք տրամադրում ենք ծառայություններ այն մարդկանց, ովքեր ցանկանում են վաճառել կամ գնել, վարձակալել կամ տալ վարձով անշարժ գույք:
"ԳՐԻԳ" ՍՊԸ-ն կլինի Ձեր հուսալի ընկերը Երևանում անշարժ գույք ձեռք բերելու հարցերում: Մեր հիմնական արժեքներն են` հաճախորդի անվտանգությունն ու շահերի պաշտպանությունը: Մեր սկզբունքն է աշխատել այնպես, որ խորհուրդ տան մեզ ընկերների ու ծանոթներին: Անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործողություն խիստ անձնական է ` հետևաբար բացարձակ գաղտնիությունը մեր աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում;