Արևմտյան բառ "ռիելթոր"
Ռիելթոր (անշարժ գույքի գործակալ) բառը ինքն իրենից ներկայացնում է մեր լեզվում արված ամենավերջին փոխառություններից մեկը: Առաջին անգամ այդ բառը սկսել են օգտագործել ԱՄՆ-ում, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն մտավ նաև մեր կենցաղ: Ով է ռիելթորը: Ռիելթորը պետք է ներկայացնի պատվիրատուի իրավունքները և պաշտպանի դրանք գործարքի սկզբից մինչև վերջ, պետք է ստուգի բոլոր փաստաթղթերը, պատվիրատուին մատուցի անհրաժեշտ իրավաբանական և այլ ծառայություններ, կազմակերպի առևտրական գործարքի(առք ու վաճառք) ամբողջ գործընթացը և պետք է այնպես անի որ գործարքի պայմանները բավարարեն երկու կողմերին էլ, ինչպես նաև պետք է երկու կողմերին էլ երշխավորի անհրաժեշտ համաձայնությունը և վերջնական արդյունքում կազմակերպի սեփականության փոխանցումը: Արտասահմանում ռիելթորը կարող է նաև օգնել ձեզ բանկում հիպոթեքային վարկ ստանալու հարցում: