Ուրախ ենք Ձեզ ներկայացնել ,, ՌԻԵԼԹԻ ԳՐՈՒՊ ’’ անշարժ գույքի գործակալությանը, որը հիմնադրվել է 1999թվ. Սուրեն Մելքոնյանի կողմից և իր գոյության 10 տարիների ընթացքում դարձել է Հայաստանում անշարժ գույքի շուկայի առաջատարներից մեկը:
,, ՌԻԵԼԹԻ ԳՐՈՒՊ ’’-ը դինամիկ զարգացող ընկերություն է: Մեր աշխատակազմի անդամներն են փորձառու և բարձր որակավորում ունեցող ռիելթորներ, իրավաբաններ, կառուցապատողներ, ճարտարապետներ, դիզայներներ:
,, ՌԻԵԼԹԻ ԳՐՈՒՊ ’’-ի գործունեությունը արտոնագրված է և ներառում է անշարժ գույքի շուկային վերաբերող ցանկացած գործունեություն, ցանկացած անշարժ գույքի առք, վաճառք, վարձակալություն, իրավաբանական խորհրդատվություն:
Մեր տվյալների բազան հարուստ է, այսպիսով Դուք կարող եք հեշտությամբ ընտրել Ձեր փնտրած անշարժ գույքը:
Մեր հաջողության գործոններն են`
* ճիշտ վարած քաղաքականություն
* բարձր որակավորում ունեցող աշխատկազմ
* սահմանված աշխատանքային կարգուկանոն
* նոր տեխնոլոգիաների ներմուծում